յուրօրինակ ռեստորաններ /մաս1/

ԻԷՆԷՍ-ը այսօր կներկայացնի աշխարհի յուրօրինակ ռեստորաններից մեկը՝ «Dinner In The Sky»/<<Ընթրիք օդում>>: Ռեստորանի գաղափարը շատ պարզ է` իրենից ներկայացնում է կռունկից կախված տաղավար, որի վրա տեղակայված սեղանը նախատեսված է 22 անձի համար:

dinner-in-the-sky
Կռունկը տաղավարը բարձրացնում է գետնից 50 մետր բարձրության վրա և հնարավորություն է ընձեռնում տեսարժան վայրերում, երաժշտության ուղեկցությամբ վայելել ռոմանտիկ ընթրիքը:

JJD_1243-e1458552101826Ռեստորանը բնականաբար շարժական է: Հասցրել է շրջել ամբողջ Եվրոպայով և Ֆորբս ամսագրի կողմից ընդգրկվել է աշխարհի 10 ամենայուրահատուկ ռեստորանների ցուցակում:

dinner_in_the_sky_thesuiteworld

Նյութը պատրաստեց Լուսինե Հովհաննիսյանը

Նյութի աղբյուր`http://dinnerinthesky.com/