Սթրեսը կառավարող 5 արդյունավետ մեթոդ

1380396187_stress-01Սթրեսի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար նախ պետք է իմանանք, որ այն միանգամայն բնականոն երևույթ է, և որ սթրեսը մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է այն լարվածություններին, որոնք գալիս են արտաքին աշխարհից կամ մեր իսկ ներաշխարհից։

Մենք ամեն օր շփվելով արտաքին աշխարհի հետ կուտակում ենք լարվածություններ . փողոցի աղմուկը, ցուրտը, շոգը,   վատ լուրերը  և նմանատիպ բազմաթիվ գործոնները սթրեսածին են:  Եթե ժամանակ առ ժամանակ չթոթափենք լարվածությունը իրավիճակը կարող է լարվել ընդհուպ մինչև դիսթրեսային  վիճակի , որը սթրեսի վնասակար դրսևորումն է: Ինքնին սթրեսը բնականոն երևույթ է, որից անհնար լիովին ազատվել, բայց կարելի է այն թուլացնել հետևյալ 5 արդյունավետ մեթոդների շնորհիվ՝

  1. Ակտի’վ եղեք

15-ից 30 րոպե տևողությամբ  զբոսանքները, պարելը, սպորտով զբաղվելը  ոչ միայն օգնում են գեղեցիկ կազմվածք ունենալ , այլ հիանալիորեն նպաստում են ուժերի վերականգնմանը  և նյարդերի հանգստացմանը:

  1. Առողջ քուն ապահովեք

Աշխատեք պառկել մինչև ժամը 22:00 և քնեք 8 ժամից ոչ ավել: Հանճարեղ և տաղանդավոր մարդկանց մեծ մասն արթնանում է առավոտյան ժամը 5-ին:

  1. Խուսափե’ք վնասակար սնունդից

Աշխատեք օգտագործել բացառապես բնական սնունդ: Հատապտուղների, ընդեղենի, սխտորի, ծովամթերքի և ձիթապտղի ձեթի, երիցուկով թեյի և սև շոկոլադի  հաճախակի օգտագործում նպաստում են ծանրաբեռնվածության անցանկալի  հետևանքների կանխմանը:

  1.  Զբաղվե’ք հոբբիով

Ստեղծագործեք… կլինի դա խոհանոցում ,արվեստանոցում թե կենցաղային աշխատանքներում , միևնույն է որևիցե զբաղմունքով հետաքրքրվելը նպաստում է լարվածությունների թոթափմանը: Աշխատեք զբաղվել սիրելի հոբբիով, բայց խուսափեք աշխատավայրում միառժամանակ մի քանի աշխատանքներով ուղեղը ծանրաբեռնելուց:

        5.Աշխատանքային խաղալիքներ

Գերլարված իրավիճակներում ձեռքի տակ ունեցեք <<խաղալիքներ>>, որոնց հետ շփումը կթուլացնի նյարդային լարվածությունը:

Գերլարված իրավիճակներում ձեռքի տակ ունեցեք <<խաղալիքներ>> որոնց հետ շփումը կթուլացնի նյարդային լարվածությունը:6fa92ce1-e5f3-4d8f-a4ac-e77294da0f9f