Հաշվապահություն

Businessman working in the office
1.ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ

  • ոUntitled-41ւնի պրոֆեսիոնալ վարքագիծ և պահպանում է ձեռնարկության առևտրային գաղտնիքները,
  • օրենսդրական ակտերի փոփոխություններին տեղեկանում է մանրակրկիտ և ճիշտ ժամանակին,
  • կրում է մասնագիտական պատասխանատվություն իր կատարած սխալների համար,

2.ՊՈՒՆԿՏՈՒԱԼ

  • ժամանակին ներկայացնում է բոլոր հաշվետվությունները, հաշվարկները և այլ տեղեկություններ հարկային ու այլ մարմիններինUntitled-15
  • հազվադեպ է ներկայացնում ճշտված հաշվետվություններ ու հաշվարկներ

3.ՇԱՀԱՎԵՏ

  • Untitled-14 արժե ոչ ավելի, քան նրա բերած օգուտներն են
  • ամբողջական պատասխանատվություն է կրում սեփական սխալների հետևանքով առաջացած հնարավոր կորուստների համար

header_consultingՀաշվապահական ծառայություններ մատուցելուց առաջ Դուք ԻԷՆԷՍ-ում կստանաք մանրակրկիտ հարկային և ֆինանսական խորհրդատվություն` կապված Ձեր բիզնեսի հետ: Ընդ որում, եթե Դուք օգտվելու եք ԻԷՆԷՍ-ի հաշվապահական ծառայություններից, ապա այդ խորհրդատվությունը Ձեզ համար կլինի լիովին անվճար: Մենք խորհուրդ ենք տալիս այցելել ԻԷՆԷՍ և օգտվել նշված խորհրդատվությունից նույնիս բիզնեսը Պետական ռեգիստրում գրանցելուց առաջ, քանի որ ԻԷՆԷՍ-ը կարող է օգնել նաև այդ հարցում: Երբ Դուք ստացել եք գրագետ խորհրդատվություն գործունեության այն ոլորտի մասին, որով ցանկանում եք զբաղվել, Ձեզ համար ավելի հեշտ կլինի կողմնորոշվել, թե ինչ կազմակերպաիրավական տեսակով գրանցել ձեր բիզնեսը (գործունեությունը)` որպես ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ, Անհատ ձեռնարկատեր, թե որևէ այլ ձևով:

Հիշեք, որ ճիշտ և հիմնավոր կազմակերպված սկիզբը ամուր հիմք կարող է դառնալ Ձեր գործունեության համար, իսկ սխալը կարող է թողնել իր հետևանքները դեռ երկար ժամանակ:       pnnwdt0r347248Փաստաթղթերի ճիշտ և ժամանակին ներկայացումը հաշվապահություն և դրանց ստացումը հաշվապահությունից կարևորագույն գործոններ են, որոնք ապահովում են հաշվապահության վարման շղթայի ամրությունը: Միաժամանակ, ելնելով մեր փորձից, նշենք, որ փաստաթղթաշրջանառությունը հաճախորդի հետ աշխատանքի ամենաբարդ օղակներից մեկն է: Լավ կազմակերպված փաստաթղթաշրջանառությունը կարող է լավ տպավորություն թողնել հաճախորդի վրա` վստահեցնելով նրան, որ իր հաշվապահները ուշադիր են և հետևողական, սակայն, միաժամանակ կարող է դժգոհությունների տեղիք տալ, եթե հաճախորդը ըմբռնումով չմոտենա դրան: Այսպիսի խնդիրները լուծելու համար ԻԷՆԷՍ-ը առաջարկում է աշխատանքի երկու մոտեցում:

  • Երբ հաճախորդը ինքն է ներկայացնում փաստաթղթերը հաշվապահությանը և ինքն էլ ստանում է դրանք հաշվապահությունից:Այսպիսի մոտեցումը արդյունավետ է այնքանով, որ հաճախորդը շփվում է իր հաշվապահի հետ, ստանում օպերատիվ խորհրդատվություն, ստորագրում և կնքում է առկա փաստաթղթերը և կարողանում է ուղղակիորեն հետևել իր հաշվապահության վիճակին: Մոտեցման թույլ կողմը կայանում է նրանում, որ հաճախորդը ծախսում է իր կամ իր աշխատակիցներից որևէ մեկի (ով լիազորված է ներկայացնելու կամ ստանալու փաստաթղթեր) ժամանակը:
  • Երբ փաստաթղթերի շարժը կատարվում է ԻԷՆԷՍի ցրիչի (կուրիերի) միջոցով:
    Այս դեպքում թեև հաճախորդը ավելի քիչ է շփվում հաշվապահության հետ, սակայն ազատվում է փաստաթղթերի ներկայացման հոգսից: Չնայած նրան, որ ԻԷՆԷՍ-ը պատրաստ է Ձեզ ապահովել ցրիչի բարձրակարգ ծառայություններով, այնուամենայնիվ մենք չենք խրախուսում այս մոտեցումը:

ֆսՀաշվապահական ծառայությունների գները ձևավորվում են մի քանի գործոնների զուգակցությամբ: Դրանցից են՝

  • աշխատանքների ու փաստաթղթերի ծավալը,
  • գործունեության ոլորտը,
  • իրացման շրջանառության ծավալները,
  • հաճախորդի գտնվելու վայրը,
  • հաշվապահության վարման վայրը,
  • ցրիչի (կուրիերի) ծառայությունների օգտվել-չօգտվելը,
  • հաճախորդի հետ ինդիվիդուալ աշխատանքի եղանակը և այլն:
Գնագոյացնող գործոնների այսպիսի բազմազանությունը դժվարեցնում են հստակ սահմանված և հրապարակային գնացուցակներ կազմելը: Ուստի հաշվապահական ծառայությունների մատուցման գները սովորաբար պայմանագրային են և կարող են սկսվել տասը հազար ՀՀ դրամից ու հասնել մինչև մի քանի միլիոնների:
Հարկ է նշել, որ ԻԷՆԷՍ-ում հաշվապահական ծառայությունների գները ավելին չեն, քան դրանց որակն է: Բացի այդ ընկերությունը որդեգրել է երկարատև համագործակցության ուղին և միտված չէ տնտեսության ու բիզնեսի թեթևակի ցնցումներից գներ թանկացնելու: