Ներեցեք, այս տեքստը հասանելի է միայն “% LANG.», «« եւ»%”.

“ԻԷՆԷՍ” ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑ

Այստեղ մեր փորձառու մասնագետները պատրաստ են կիսվել իրենց փորձով և աջակցել Ձեզ Ձեր կարիերայի սանդուղքի բոլոր մակարդակներում
Մենք սիրով կներգրավենք Ձեզ մեր հաջողակ ուսանողների շարքում, եթե Դուք նպատակասլաց եք, պատասխանատու, և ցանկանում եք ձեռք բերել
նոր մասնագիտություն, կամ ՝ առավել կատարելագործվել Ձեր մասնագիտության բնագավառում…

Բիզնես դպրոցը մի յուրօրինակ հարթակ է, որտեղ ԻԷՆԷՍ ընկերությունների խմբերի փորձառու մասնագիտները կիսվում են իրենց փորձով` ստեղծելով կայացման ճանապարհին գտնվող մասնագետների համար նոր հեռանկարներ: Դեռևս 2008 թ.-ին տնտեսագիտական գիտությունների թեկնածու Էդիկ Սաիլյանի կողմից հիմնադրված բիզնես դպրոցը նպատակ է հետապնդել ստեղծել որակյալ և փորձառու մասնագետների սերունդ, որը կառանձնանա թե' տեղական, թե' միջազգային աշխատաշուկայում իր մրցունակության բարձր մակարդակով: Շնորհիվ ճկուն ռազմավարության և աշխատակազմի համառ աշխատանքի այդ սերունդը ձևավորվեց, և մենք հպարտորեն կարող ենք նշել, որ այսօր հանդիսանում ենք բազմաթիվ հայտնի գործատուների համար փորձառու և ճկուն հարյուրավոր կադրերի հեղինակներ:
Մեր միակ Ձեռքբերումը հաջողակ ուսանողների սերունդը չէ. տարիների ընթացքում բարձր պահելով իր անվան համբավը` ԻԷՆԷՍ բիզնես դպրոցը ձեռք է բերել այնպիսի արժեքավոր գործընկերներ, ինչպիսիք են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ (ՀՊՏՀ), ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ և ԼԻՆԿ ծրագրավորման ընկերությունները, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ գրախանութը, ԱՐՁԱԳԱՆՔ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՓԲԸ-ն , ինչպես նաև ԻԷՆԷՍ ընկերությունների խմբի բազմաթիվ գործընկերները, որոնք նպաստում ուսանողների գործնական գիտելիքների ձեռքբերմանը:
Բիզնես դպրոցի դասընթացների շրջանակում ընտրված են ՀՀ աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտությունները, որոնցում կարելի է մասնագիտանալ մի քանի ամսում՝ համապատասխան ունակությունների և գիտելիքների պարագայում: Դասընթացների մատուցման մեթոդների և մատուցվող ուսումնական պլանի արդյունավետությունը հաստատվել է մեր՝ ավելի քան 8 տարվա գործունեության ընթացքում:

ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՄ ԻԷՆԷՍՈՒՄ

Անվճար ուսումը ԻԷՆԷՍ-ի իրականացրած սոցիալական ծրագրերից է: Մեզ մոտ ուսումը լիովին անվճար է Հայաստանի Հանրապետության Ազատագրական պայքարի (1990-ականներ) մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների համար: Դա մեր երախտիքի լուման է, որ ուզում ենք հայտնել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը վտանգելով ազատագրել են մեր և Ձեր այսօրվա և վաղվա Հայաստանը: Անվճար ուսումը կազմակերպվում է միայն խմբակային մասնակցության պայմաններում` յուրաքանչյուր խմբում մեկ տեղ: Անհրաժեշտ է, որ այս արտոնությունից օգտվող ուսանողը ներկայացնի համապատասխան փաստաթղթեր, որոնք կվկայեն, որ ինքը Հայաստանի Հանրապետության Ազատագրական պայքարի (1990-ականներ) մասնակցի ընտանիքի անդամ է, ինչպես նաև տեղեկանք Զինվորական Կոմիսարիատից այն մասին, որ ներկայացվող անձը իրոք մասնակցել է պատերազմին:

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԸՆՏՐՈՒՄ ՄԵԶ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԸՆՏՐՈՒՄ ՄԵԶ

1. Մենք սիրում ենք մեր աշխատանքը

2. Մեզ մոտ դասավանդում են բացառապես փորձառու և բանիմաց մասնագետներ

3. Մեզ մոտ տեսական գիտելիքները զուգորդվում են գործնական գիտելիքների հետ

4. Բարձրակարգ դասընթացների դիմաց սահմանված են մատչելի և հասանելի գներ

5. Ցուցաբերում ենք անհատական մոտեցում և տրամադրում հետուսումնական կապ և աջակցություն

 

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Մենք տիրապետում ենք ուսուցման ժամանակակից մեթոդների, բայց ունենք արդեն իսկ ավանդական դարձած մոտեցումներ՝

Դասընթացները մատուցվում են թե անհատական, թե խմբային տարբերակով


Խմբերը բաղկացած են մինչև 7 անձից


Առաջին 3 դասը փորձնական են և անվճար


Ուսման վարձը վճարվում է յուրաքանչյուր ուսումնական ամսվա վերջում


Ուսումնական փուլը բարեհաջող ավարտած ուսանողները ստանում են ավարտական վկայական

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հարց`

Ուսման ավարտից հետո որքանո՞վ է իրական  աշխատանքի ընդունվելու հավանականությունը:

Պատասխան`

Տեսանյութ


9

Կարծիքներ


Սասուն Գասպարյան

Իէնէսցիները հեղափոխություն են անում, որակի նոր մակարդակ են թելադրում: Բիզնես դպրոցում սովորելու առաջին իսկ օրից հիացել եմ իրենց գործելավոճով: ԻԷՆԷՍ-ում սովորելով դու էլ ես դառնում իրենց թիմի անդամը, նրանց մտածելակերպը և գործելավոճը վարակիչ են…

Տաթևիկ Հարությունյան

Մի քանի ամսում նոր մասնագիտություն ձեռք բերելը անհավանական էր թվում, բայց ես ձեռք բերեցի հաշվապահի մասնագիտությունը շնորհիվ բիզնես դպրոցի մասնագետների և իմ ջանքերի: Շնորհակալ եմ ԻԷՆԷՍ թիմին:

Հայկ Գևորգյան

Ուժեղ ու հավես թիմ, ճիշտ մոտեցում, հիանալի միջավայր … Շարունակեք այդպես ընկերնե՛ր, վստահ եմ ինձ նման դեռ շատ շատերին կօգնեք լուրջ աճ ունենալ իրենց կարիերայում: