Ի՞նչ ենք առաջարկում


ԲԻԶՆԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե Դուք ձեռնարկատեր, կամ ապագա ձեռնարկատեր եք, եթե կարևորում եք գործընկերների պատասխանատվության բարձր մակարդակն ու պրոֆեսիոնալիզմը, ծանոթացե՛ք ԻԷՆԷՍ ընկերությունների խմբի բիզնես ծառայություններին և առաջարկվող փոխադարձ շահերին: Ունենալով բազմամյա փորձ, բարձրագույն կրթությամբ և որակավորված մասնագետներ, նորագույն տեխնիկական ու ծրագրային միջոցներով հագեցած աշխատատեղեր` ԻԷՆԷՍ ընկերությունների խմբում մատուցում են բարձրակարգ ֆինանսական, հաշվապահական, մարքեթինգային և խորհրդատվական ծառայություններ, որոնք կարող են դառնալ հենց Ձեր բիզնեսի խթանը:

ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑ

Եթե չեք կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում, եթե ցանկանում եք ձեռք բերել պահանջված և սիրելի մասնագիտություն, եթե կայացած մասնագետ եք ու պարզապես փորձառուների աջակցության կարիք եք զգում, մենք Ձեզ սպասում ենք բիզնես դպրոցում: Ո՞վքեր կարող են ավելի լավ աջակցել մասնագիտական նվաճումների հարցում, եթե ոչ տվյալ բնագավառի փորձառու մասնագետները: ԻԷՆԷՍ բիզնես դպրոցը մի հարթակ է, որտեղ ԻԷՆԷՍ ընկերությունների խմբի փորձառու մասնագետները կիսվում են իրենց տեսական և գործնական գիտելիքներով և այլ անձանց նույնպես աջակցում դառնալ պահանջված ու հմուտ կադրեր: Այստեղ մատուցվում են աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտությունները՝ սկսնակների և վերապատրաստվողների համար:

ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ

Յուրաքանչյուր խնայած դրամը վաստակած դրամ է, ԻԷՆԷՍ-ում առաջարկում են ավելին, քան դրամի խնայողությունն է… Մեր ծրագրավորման առաջարկները լայն են և բազմազան, սակայն  բոլորն անխտիր հանգեցնում են ձեռքով իրականացվող և անընդհատ կրկնվող աշխատանքների կրճատմանը, խնայում ժամանակը, նվազագույնի հասցնում փաստաթղթաշրջանառությունը: Բիզնես ծրագրավորման առաջարկներից օգտվում են ժամանակին համահունչ քայլող և նորարարությունների կարևորությունը ընկալող ընկերությունները:

Կայքում կծանոթանաք ԻԷՆԷՍ-ի առաջարկներին, սակայն ծանոթության նման տարբերակը չի կարող լիարժեք փոխարինել դեմ առ դեմ հանդիպմանը և մեկ բաժակ սուրճի շուրջ փոխադարձ շահերի որոնմանը: Մենք միշտ պատրաստ ենք հյուրընկալել Ձեզ ԻԷՆԷՍ-ի գրասենյակում, տրամադրել անվճար խորհրդատվություն, եթե նույնիսկ Դուք չեք հանդիսանում մեր գործընկերը: ԻԷՆԷՍ-ում ողջունելի են բոլոր նորարարական և կառուցողական գաղափարները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում ենք հայաստանյան տնտեսության զարգացմանը:

Հետադարձ կապ

Զանգահարե՛ք մեզ, կամ թողեք Ձեր էլ. հասցեն և հեռախոսահամարը, և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ:

Հետադարձ կապ