ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
ՊՐԱԿՏԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ

 

“ԻԷՆԷՍ” ընկերությունների խումբ

Բարի գալուստ “ԻԷՆԷՍ”: “ԻԷՆԷՍ”-ը ընկերությունների խումբ է, որի կազմակերպությունները մասնագիտացված են կոնկրետ ոլորտներում: Ընկերությունների խումբը հանդիսանում՝ բիզնես ծառայությունների, բիզնեսի սպասարկման ծրագրերի և բիզնես դասընթացների լայն շրջանակ առաջարկող հայաստանյան առաջատար կառույցներից մեկը: ԻԷՆԷՍ-ի առաջնեկները հաշվապահական ծառայություններ մատուցող ԻԷՆԷՍ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ և ուսումնական ծառայություններ մատուցող ԻԷՆԷՍ ԲԻԶՆԵՍ ՍՔՈՒԼ ընկերություններն են. Ներկայումս ընկերությունների խումբը համալրում են նաև ԻԷՆԷՍ ՓՐՈԳՐԱՄՄԻՆԳ և ԻԷՆԷՍ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԸՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ ընկերությունները: Մեր մշակած հաշվառման ծրագրերը բազմաթիվ արտադրությունների և ծառայությունների հաշվառման համար անփոխարինելի են արդեն շուրջ 3 տարի:
Սեփական ընկերություններում հաջողությունների վարակը այժմ տարածվում է մեր գործընկերների ձեռնարկություններում: ԻԷՆԷՍ-ը անփոխարինելի ներդրում է ունենում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարում մատուցելով բարձրակարգ ծառայություններ և տրամադրելով որակյալ կադրեր:

Մեր ձեռքբերումները

2008 թ-ին Էդիկ Սաիլյանի կողմից հիմնադրված ընկերությունների խումբը բիզնեսի կառավարման արդյունավետ հայեցակարգի և ճկուն ռազմավարության շնորհիվ ձեռք է բերել գործարար շուկայում վստահելի գործընկերոջ համբավ և հեղինակություն. դա է փաստում ԻԷՆԷՍ-ի գործընկերների օրեցոր աճող թիվը, բիզնես դպրոցի հաջողակ հարյուրավոր ուսանողների սերունդը, ինչպես նաև պաշտոնական համագործակցությունը այնպիսի հեղինակավոր կառույցների հետ, ինչպիսիք են Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը /ՀՊՏՀ/, “ՀԱՅԱՈՒԴԻՏ” ՍՊԸ-ն, “ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ” ՍՊԸ-ն, ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ: ԻԷՆԷՍը ստեղծել է յուրօրինակ հարթակ որտեղ հանդիպում են գործատուն և խոստումնալից երիտասարդները: Այստեղ չեն մոռանում նաև սոցիալական պատասխանատվության մասին: 7 տարի շարունակ ԻԷՆԷՍ- ազատամարտիկների երեխաներին իր ուժերի չափով աջակցել է և շարունակում է աջակցել ՀՀ Ազատագրական պայքարի մասնակիցներին և նրանց ընտանիքներին՝ տրամադրելով լիովին անվճար դասընթացներ: ԻԷՆԷՍ-ը շարունակում է կերտել իր հաջողությունների պատմությունը, հավատարիմ մնալով այն գաղափարախոսությանը՝ որ իր ամենամեծ ձեռքբերումը իր գործընկերների և իր ուսանողների, հաջողություններն են…

Մեր տեսլականը

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ շարունակ կատարելագործվելու գաղափարախոսությանը: Ապագայի համար սահմանված ռազմավարություն շնորհիվ, ընդամենը մի քանի տարի անց մեր գործունեության քարտեզը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև Հայաստանի մարզերը: Մենք ավելի ու ավելի շատ պայմաններ կստեղծենք գործարարների և նորարար երիտասարդների շփման համար, ավելի մեծ թվով փոքր և միջին ձեռնարկությունների կաջակցենք կերտելու իրենց հաջողությունների ճանապարհը
  • 2015

    ՄԱՐՔԵԹԻՆԳ ԸՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ ընկերության ձեռքբերում և զարգացում

  • 2014

    Բիզնեսի հաշվառման ծրագրերի ծառայությունների ներդրում

  • 2013

    Պաշտոնական համագործակցության պայմանագիր է կնքում Հայաստանի խոշորագույն ԲՈՒՀ-երից մեկի` Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի (ՀՊՏՀ) հետ

  • 2012

    Լսարանների հագեցում նորագույն տեխնիկայով և տեխնոլոգիաներով հագեցում և պաշտոնական հակագործակցություն Հայկական Կարմիր Խաչ ընկերության հետ

  • 2011

    Ներքին վերահսկման համակարգի ներդրում, www.ens.am և www.hashvapah.org պաշտոնական կայքի ստեղծում և առավել հարմարավետ գրասենյակների ձեռքբերում

  • 2010

    Համագործակցություն “Պաշտոնական տեղեկագիր” ՓԲԸ-ի հետ և աջակցում ՀՀ Ազատագրական պայքարի մասնաիցներին և նրանց ընտանիքներին

  • 2009

    Համագործակցություն և հուշագրի ստորագրում Լինկ ՍՊԸ-ի և Հայկական Ծրագրեր ընկերության հետ

  • 2008

    Պետական գրացում և համագործակցություն ՀԱՅԱՈՒԴԻՏ ՍՊԸ-ի հետ

Մեր անձնակազմը

“Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում” մեր հաջողողությունների վերաբերյալ հարցին մենք պատասխանում ենք՝ մենք ունենք հիանալի թիմ:
ԻԷՆԷՍ ընկերությունների խմբում ընդգրկված կազմակերպությունների աշխատակիցները իրենց գործի հմուտ մասնագետներ են: Նրանք մարդիկ են, ովքեր նպատակասլաց են, կիրթ, կազմակերպված, պարտաճանաչ և պատրաստված: Մասնագիտական անընդհատ զարգացում ապահովելու համար ԻԷՆԷՍ-ի աշխատակիցները անընդհատ վերապատրաստվում են, ստանում կամ բարձրացնում որակավորումներ: Աշխատակիցները նաև հետևում են իրենց պրոֆեսիոնալ վարքագծին:
Ընկերությունների խումբը պատրաստ է մշտապես իր թիմում համալրել թարմ գաղափարներով, աշխատասեր և ստեղծագործ անձանց, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ ընկերությունների զարգացման հեռանկարներում:

Մեր հաջողակ թիմին միանալու համար թողեք ձեր տարբերվող cv-ն: Իսկ մեր գործընկերների թափուր աշխատատեղերին ծանոթանալու համար հետևեք Բիզնես Բլոգի <<Հայտարարություններ>> բաժնին: