Scotchshield ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ԳՈՎԱԶԴԸ.

3m_1

Ապակիների համար պաշտպանական շերտեր /<<пленка>>/ արտադրող ընկերության իրականացրած գովազդային քայլերից մեկը կմնա պատմության մեջ լավագույնների շարքում: Ընկերությունը շատ պարզ լուծում գտավ կարճ ժամանակահատվածում, ցածր ծախսերով մեծաքանակ սպառողների ուշադրությունը գրավելու համար՝

Կանադայի փողոցներում տեղադրեց 3 յուրօրինակ ապակյա սեյֆեր՝ պաշտպանված իրենց ֆիրմային արտադրության շերտերով, որոնցից յուրաքանչյուրի մեջ կար 1.000.000 ԱՄՆ դոլլար:

Հայտարարություն տարածվեց, որ ով կկարողանա կոտրել ապակին առանց կողմնակի գործիքների, կտիրանա դոլլարներին:

1369663741_247190493
Անշուշտ անցորդներից շատերը չդիմացան փորձելու գայթակղությանը.գովազդային արշավը բուռն քննարկման առարկա դարձավ ինչպես քաղաքացիների, այնպես էլ ԶԼՄ-ների շրջանում: Քաղաքացիներից ոչ ոքի չհաջողվեց կոտրել ապակին, իսկ Rethink գովազդային ընկերությունը կարողացավ ընդամենը 6000 ԱՄՆ դոլլար ծախսելով՝ աղմկահարույց գովազդային քայլ իրականացնել: