ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂԸ

9868dc848cb49da8f2453b9ba5bafdb5
Էստե Լաուդերը մեկն է կանանց օրինակից, որոնք կոտրել են այն կարծրատիպը, թե կինը և բիզնեսը անհամատեղելի են: Էստեն հիանալի տիրապետելով բիզնեսի նրբություններին՝ աչքի էր ընկնում նաև որպես սիրված կին և ընտանիքի մայր:
Նրան հաջողվել է խոհանոցում գեղեցկության միջոցներ արտադրողից վերածվել <<կոսմետիկայի աշխարհի կայսրուհու>>: էստե Լաուդեր բրենդը վաճառվում է աշխարհի 118 երկրներում: Նրան շնորհվել է <<գեղեցկություն արտադրող>> մականունը:

Էստեի մասին կարելի է անվերջ խոսել, սակայն այսօր կսահմանափակվենք նրա խորամանկ քայլերից մեկի մասին պատմելով՝
Երբ նոր էին արտադրվում Էստե Լաուդեր օծանելիքները և հայտնի չէին սպառողների շրջանում, այս հանճարեղ կինը մտնում է Նյու-Յորքյան հայտնի օծանելիքի խանութներից մեկը, և իբրև պատահմամբ, իր ձեռքից վայր է ընկնում ու կոտրվում նորաստեղծ օծանելիքի տուփը: Արդյունքում օծանելիքի բույրը տարածվում է խանութով և հաճախորդները այնքան են հետաքրքրվում , որ խանութատերը ստիպված է լինում համագործակցության պայմանագրի համար հրավիրել Էստեին:estee-lauder
Շարունակելի…