Մեր անձնակազմը

“Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում” մեր հաջողողությունների վերաբերյալ հարցին մենք պատասխանում ենք՝ մենք ունենք հիանալի թիմ:
ԻԷՆԷՍ ընկերությունների խմբում ընդգրկված կազմակերպությունների աշխատակիցները իրենց գործի հմուտ մասնագետներ են: Նրանք մարդիկ են, ովքեր նպատակասլաց են, կիրթ, կազմակերպված, պարտաճանաչ և պատրաստված: Մասնագիտական անընդհատ զարգացում ապահովելու համար ԻԷՆԷՍ-ի աշխատակիցները անընդհատ վերապատրաստվում են, ստանում կամ բարձրացնում որակավորումներ: Աշխատակիցները նաև հետևում են իրենց պրոֆեսիոնալ վարքագծին:
Ընկերությունների խումբը պատրաստ է մշտապես իր թիմում համալրել թարմ գաղափարներով, աշխատասեր և ստեղծագործ անձանց, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ ընկերությունների զարգացման հեռանկարներում:

Մեր հաջողակ թիմին միանալու համար թողեք ձեր տարբերվող cv-ն: Իսկ մեր գործընկերների թափուր աշխատատեղերին ծանոթանալու համար հետևեք Բիզնես Բլոգի <<Հայտարարություններ>> բաժնին: