Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև մեկնարկում է Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր

Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև մեկնարկում է Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի և «Մոդիալ» ցուցասրահի (Բազել, Շվեյցարիա), Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի, «Ալբերտ-Լյուդվիգ» համալսարանի և Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ կյանքի է կոչվում արվեստագետների փոխանակման ծրագիր, որի նպատակն է զարգացնել Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքների միջմշակութային կապերը և նպաստավոր պայմաններ ստեղծել արվեստագետների փոխադարձ շփումների համար:
«Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրի» շրջանակներում նկարիչներին հնարավորություն է ընձեռվում վեց ամիս ապրել և ստեղծագործել վերոնշյալ քաղաքներում:
Ծրագիրը կմեկնարկի 2016թ.-ի հունվարին: Ֆրայբուրգ քաղաքի հյուրն է լինելու հայ արվեստագետ, որն ապրելու և աշխատելու է “L6″ արվեստանոց-կացարանում: Ի պատասխան, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը 2016թ.-ի հուլիսին Երևանում կհյուրընկալի գերմանացի/շվեյցարացի արվեստագետի: Վեցամսյա ժամանակահատվածում ստեղծված աշխատանքները կներկայացվեն անհատական ցուցահանդեսներում:
2015թ.-ի սեպտեմբերի 17ից – 21ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հրավերով, Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության և Շվեյցարիայի դեսպանությունների հետ համագործակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևան ժամանեցին «Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրում» ընդգրկված կառույցների ներկայացուցիչները` հայկական կողմի միակ գործընկեր և ծրագրի պատասխանատու «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հետ երկարաժամկետ ծրագրի մեկնարկը պաշտոնապես ազդարարելու նպատակով:
«Քրիստոֆ-Մերիան» հիմնադրամի Մշակույթի բաժնի պետ տիկին Նատալի Ուտերնեհրերը և հիմնադրամի Մշակութային ծրագրերի պատասխանատու, արվեստագիտության դոկտոր տիկին Ալեքսանդրա Շտեհելին (Բազել, Շվեյցարիա), Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի գործակալության պետ պարոն Յոախիմ Քյոնեքեն, Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, արվեստագիտության դոկտոր տիկին Քրիստինե Լիթցը, «Ալբերտ-Լյուդվիգ» համալսարանի Արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր տիկին Անջելի Յանհսենը (Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ֆրայբուրգ քաղաք) հնարավորություն ունեցան ծանոթանալ Երևանի ժամանակակից արվեստի դաշտին և ազդարարված ծրագրի առաջին մասնակից հայ արվեստագետի հետ:

Our Artists

Տիգրան Կիրակոսյան

Ծնվել է 1983թ.-ի ապրիլի 30-ին, Երևանում Կրթություն 1989-1998 Երևանի Ալեքսանդր... more

Արման Վահանյան

Ծնվել է 1978թ.-ի հոկտեմբերի 10-ին, Երևանում Կրթություն 1988-1992     Երևանի... more

Տիգրան Սահակյան

Տիգրան Սահակյան Ծնվել է 1975թ.-ի հոկտեմբերի 4-ին, Երևանում Կրթություն 1988-1992 ... more