KDA T Kirakosyan 04 2015

Ծնվել է 1983թ.-ի ապրիլի 30-ին, Երևանում

Կրթություն
1989-1998 Երևանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոց
1996-1998 Երևանի Հակոբ Կոջոյանի անվան Գեղարվեստի դպրոց
1998-2000 Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական ուսումնարան, Գեղանկարչության բաժին
2000-2006 Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա, Գեղանկարչության բաժին

Անհատական ցուցահանդեսներ
2006 «Կերպարանափոխություններ» ցուցահանդես, «Ալբեր և Թովե Բոյաջյան» ցուցասրահ, Երևան
2015 «Ձայներ անցյալից», Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գեղարվեստական տպագրության ցուցահանդես, Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Մորիցբուրգի Արվեստի թանգարան, Հալլե (Զաալե), Գերմանիա

Խմբակային ցուցահանդեսներ
1997 Երիտասարդական ցուցահանդեսներ, Երևան
2004 Երիտասարդ արվեստագետների ցուցահանդես-մրցույթ, Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ), Երևան
2013 «Հայ-էստոնական մշակութային առաքելություն», Էստոնիայի Նկարիչների միություն, Տալլին
2014 «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդես, Էստոնիայի Ազգային գրադարան
2014 «Արմին Տ.Վեգների և Սյորեն Կիերկեգորի տեքստի միջմշակութային և միջդիսցիպլինար իմպրովիզացիա» նախագիծ, Հերֆորդ, Լյուբեկ, Համբուրգ, Գերմանիա
2014 «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդես, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ, Երևան

Մրցանակներ
2004 «Բազե» համահայկական երիտասարդական փառատոն, գեղանկարչության մրցույթ, 1-ին մրցանակ
2004 «Հայաստանն իմ հայրենիքն է» հանրապետական երիտասարդական փառատոն, գեղանկարչության մրցույթ, 1-ին մրցանակ

Տիգրան Կիրակոսյան