«100 տարի՝ 100 արվեստագետ» /„100 years – 100 artists“ „Sobering“ ցուցասրահի (Փարիզ, Ֆրանսիա) նախագծի առաջին փուլը.

«100 տարի՝ 100 արվեստագետ» /„100 years – 100 artists“ „Sobering“ ցուցասրահի (Փարիզ, Ֆրանսիա) նախագծի առաջին փուլը.
Միջազգային ճանաչում վայելող և երիտասարդ արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը Փարիզի „YIA“ Արվեստի միջազգային տոնավաճառին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 22ից-25ը Փարիզի „Carreau du Temple“-ում։
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի՝ հոկտեմբերի 29ին, ժամը 19.30ին, Փարիզի „Hôtel de l’Industrie“ հյուրանոցում „Sobering“ ցուցասրահը կազմակերպել էր ժամանակակից արվեստի աճուրդ, որի ողջ հասույթը փոխանցվեց „ARAM“ միությանը (Association pour la Recherche et l’Archivage de la Mémoire Arménienne):
Նախագիծը կրում էր «100 տարի՝ 100 արվեստագետ»/„100 years – 100 artists“ խորագիրը և միավորում էր միջազգային ճանաչում վայելող և երիտասարդ արվեստագետների 100 աշխատանք։
Շնորհիվ „ACABA“ միության (Association Culturelle Arménienne de Bordeaux Aquitaine) նախագահ Գիյոմ Թումանյանի՝ „Sobering“ ցուցասրահը, վերջինիս տնօրեն Պատրիցիա Քիշիշյանը և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը համատեղ որոշում էին կայացրել ցուցադրության մեջ ներառել հայ արվեստագետներ Վռամ Հակոբյանի, Սերգեյ Նարազյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի վեց աշխատանք։
Այսպիսով «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի արվեստագետներն իրենց գործուն մասնակցությունը ցուցաբերեցին բարեգործական այս նախաձեռնութանն, ի աջակցություն „ARAM“ միությանը և ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի։
«100 տարի՝ 100 արվեստագետ»/„100 years – 100 artists“ նախագծի առաջին փուլում՝ աճուրդին ներկայացված բոլոր աշխատանքները հոկտեմբերի 22ից-25ը ցուցադրվեցին „Sobering“ պատկերասրահի 65րդ տաղավարում “Carreau du Temple” (Փարիզի 3-րդ թաղամաս) կայանալիք “YIA” Արվեստի միջազգային տոնավաճառին։

Our Artists

Տիգրան Կիրակոսյան

Ծնվել է 1983թ.-ի ապրիլի 30-ին, Երևանում Կրթություն 1989-1998 Երևանի Ալեքսանդր... more

Արման Վահանյան

Ծնվել է 1978թ.-ի հոկտեմբերի 10-ին, Երևանում Կրթություն 1988-1992     Երևանի... more

Տիգրան Սահակյան

Տիգրան Սահակյան Ծնվել է 1975թ.-ի հոկտեմբերի 4-ին, Երևանում Կրթություն 1988-1992 ... more