«Առանց սահմաներ» միջազգային 3-րդ փառատոնը Գերմանայի Բավարիա երկրամասի Բայրոյթ քաղաքում տեղի ունեցավ

2015թ.-ի օգոստոսի 10ից-17ը Գերմանիայի Դաշնային հանրապետության Բավարիա երկրամասի Բայրոյթ քաղաքում տեղի ունեցավ «Առանց սահմաներ» միջազգային 3-րդ փառատոնը, որի շրջանակներում տեղի ունեցավ «Խաղաղություն» խորագիրը կրող կերպարվեստի գործնական աշխատանքը և միջազգային գիտաժողովը: Վերոնշյալ փառատոնի հրավերով «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Գերմանիայի Բայրոյթ քաղաքում ներկայացրեցին գեղանկարիչ Տիգրան Սահակյանը և հիմնադրամի խորհրդի անդամ, կերպարվեստի գործնական աշխատանքի համակարգող Սոնա Հովսեփյանը:
«Խաղաղություն» միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես եկավ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի փոխնախագահ Մարի-Քրիստին Ֆրիչը:
«Առանց սահմաներ» միջազգային փառատոնը մեկնարկել է 2013թ.-ի հոկտեմբերին Գերմանիայի Դաշնային հանրապետության Բոնն քաղաքում. “Künstlerforum Bonn”-ում տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություններ» խորագիրը կրող կերպարվեստի գործնական աշխատանքը և Հյուսիսային Հռենոս-Վեստֆիլիա երկրամասի երկրաբանական թանգարանում «Մշակույթ. Քաղաք. Կրոն» միջազգային գիտաժողովը:
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և առաջարկով «Առանց սահմաներ» միջազգային 2-րդ փառատոնը կայացել է 2014թ.-ի սեպտեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երևանում. Նորարար փորձառական արվեստի կենտրոնում(ՆՓԱԿ) տեղի է ունեցել «Ժամանակ և տարածություն» խորագիրը կրող կերպարվեստի գործնական աշխատանքը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում «Քրիստոնեություն. Ժողովուրդ. Քաղաքակրթություն» միջազգային գիտաժողովը:
2015թ.-ի օգոստոսին արդեն երրորդ անգամ «Առանց սահմաներ» միջազգային փառատոնի շրջանակներում հանդիպեցին Զալցբուրգի (Ավստրիա) Բոննի (Գերմանիա) Ռեյկյավիկի (Իսլանդիա) Երևանի (Հայաստան) արվեստագետները, մշակութային միջնորդները և հոգեվորականները:

Our Artists

Տիգրան Կիրակոսյան

Ծնվել է 1983թ.-ի ապրիլի 30-ին, Երևանում Կրթություն 1989-1998 Երևանի Ալեքսանդր... more

Արման Վահանյան

Ծնվել է 1978թ.-ի հոկտեմբերի 10-ին, Երևանում Կրթություն 1988-1992     Երևանի... more

Տիգրան Սահակյան

Տիգրան Սահակյան Ծնվել է 1975թ.-ի հոկտեմբերի 4-ին, Երևանում Կրթություն 1988-1992 ... more