Տիգրան Կիրակոսյանի «Ձայներ անցյալից» լայնածավալ ցուցահանդես

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Մորիտցբուրգ հիմնադրամ-թանգարանի հետ համագործակցությամբ և նշված երկրամասի մշակույթի նախարարության, ինչպես նաև Հալլե քաղաքի քաղաքապետարանի աջակցությամբ 2015թ.-ի մարտի 2ին մեկնարկեց «Արվեստագետների կացարան» երկարաժամկետ ծրագիրը:
Վերոնշյալ ծրագրի առաջին մասնակից էր ընտրվել և Հայաստանից հրավիրվել արվեստագետ Տիգրան Կիրակոսյանը:
Նկարիչը Գերմանիա է մեկնեց մարտի 2ին և մինչև մայիսի 10ը ստեղծագործելու է գերմանական Հալլե քաղաքի «Բուրգ Գիբիխենշտայն» Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչական և գրաֆիկական արվեստանոցներում:
2015թ.-ի մայիսի 11ին, ժամը 17ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Մորիտցբուրգ հիմադրամ-թանգարանում բացվեց հայ արվեստագետ Տիգրան Կիրակոսյանի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ձայներ անցյալից» լայնածավալ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանն ողջույնի խոսքով արվեստասեր հասարակությանը ներկայացան Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարար՝ պարոն Շտեֆան Դորգերլոհն, Մորիտցբուրգ հիմնադրամ-թանգարանի տնօրեն՝ պարոն Թոմաս Բաուեր-Ֆրիդրիխը, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ՝ տիկին Սոնա Հարությունյանը:

Our Artists

Տիգրան Կիրակոսյան

Ծնվել է 1983թ.-ի ապրիլի 30-ին, Երևանում Կրթություն 1989-1998 Երևանի Ալեքսանդր... more

Արման Վահանյան

Ծնվել է 1978թ.-ի հոկտեմբերի 10-ին, Երևանում Կրթություն 1988-1992     Երևանի... more

Տիգրան Սահակյան

Տիգրան Սահակյան Ծնվել է 1975թ.-ի հոկտեմբերի 4-ին, Երևանում Կրթություն 1988-1992 ... more