«Բոլորս միասին» / „All Together Now“ լայնածավալ ցուցահանդես Բոննի «Արվեստագետների ֆորում» -ում

«Մշակութների երկխոսություն» հիմնադրամը և գերմանական ”ArtDialog” միավորումը նոյեմբերի 1ին Բոնն քաղաքի (Գերմանիա , Հյուսիսային Հռենոս–Վեսթֆալիա երկրամաս) «Արվեստագետների ֆորում»-ում / “Künstlerforum Bonn” ներկայացրեցին «Բոլորս միասին» / „All Together Now“ համատեղ լայնածավալ ցուցահանդեսը։
«Մշակութների երկխոսություն» հիմնադրամը՝ ”ArtDialog” միավորման հետ համատեղ 2015թ.-ի նոյեմբերի 1ից-27ը գերմանական Բոնն քաղաքի (Հյուսիսային Հռենոս–Վեսթֆալիա երկրամաս) «Արվեստագետների ֆորում» -ում / Künstlerforum Bonn ներկայացրեց «Բոլորս միասին» / „All Together Now“ ցուցահանդեսը։ Վերջինիս շրջանակներում ցուցադրվեցին երեք ազգության 11 նկարիչի աշխատանքներ` Հայաստանից, Գերմանիայից և Իսլանդիայից։
Սերունդների, ազգությունների և ավանդույթների միջև փոխանակումը նպաստեց երեք երկրների ժամանակակից մշակույթի բազմազանության բացահայտմանը։ «Բոլորս միասին» / „All Together Now“ ցուցահանդեսի շնորհիվ հնարավոր եղավ տեսնել, թե ինչպես է հարստացել այսօրվա Եվրոպան մշակութային համագոյության ու արվեստագետների փոխանակման շնորհիվ։
Միջազգային նախագծում ընդգրկված էին տարբեր ժանրերի աշխատանքներ, որոնց հեղինակներն են Վահան Ռումելյանը, Սերգեյ Նարազյանը, Արման Վահանյանը և Օվսաննա Շեկոյանը (Հայաստան), Ռոման Լանգը, Բերնդ Պետրին, Յենս Րայխերթը և Ուրսա Շյոպերը (Գերմանիա), ինչպես նաև Ռոզա Գիսլադոտիրը, Հուբերտ Նոյին Յոհանսոնը և Թորգերդուր Թորհալսդոթիրը (Իսլանդիա)։
«Բոլորս միասին» / „All Together Now“ լայնածավալ ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 1ին ժամը 11ին Բոննի «Արվեստագետների ֆորում» -ում։ Նախագիծն իրականացվում էր Բոննի քաղաքապետ պարոն Աշոկ Շրիդարանի բարձր հովանու ներքո։
Բացման հանդիսավոր արարողության ընդգրկուն ծրագիրը հնարավորություն ընձեռնեց ներկաներին ոչ միայն տպավորություններով և կարծիքերով փոխանակվելու ցուցահանդեսի համադրողներ՝ արվեստագիտության դոկտոր, տիկին Ուտա Ֆրիդրիկե Միկշեի և տիկին Մարիաննա Հորլինգի հետ, այլև ծանոթանալու արվեստագետներին և իրենց արվեստին։
«Բոլորս միասին» / „All Together Now” ցուցահանդեսի կապակցությամբ լույս էր տեսել երկլեզու պատկերագիրք (գերմաներեն/անգլերեն), որը ներառում էր ինչպես մասնակից նկարիչների կենսագրությունները, աշխատանքները և վերջիններիս արվեստաբանական վերլուծությունն, այնպես էլ ցուցահանդեսի համադրողների արվեստաբանական ակնարկը և կազմակերպիչների, հովահավորողների ողջույնի խոսքերը։

Our Artists

Տիգրան Կիրակոսյան

Ծնվել է 1983թ.-ի ապրիլի 30-ին, Երևանում Կրթություն 1989-1998 Երևանի Ալեքսանդր... more

Արման Վահանյան

Ծնվել է 1978թ.-ի հոկտեմբերի 10-ին, Երևանում Կրթություն 1988-1992     Երևանի... more

Տիգրան Սահակյան

Տիգրան Սահակյան Ծնվել է 1975թ.-ի հոկտեմբերի 4-ին, Երևանում Կրթություն 1988-1992 ... more