«Հայաստանը երեկ և այսօր. արվեստ և լուսանկարչություն 1975-2015թթ.» խորագիրը կրող լայնածավալ ցուցահանդեսի նախագիծ

2015թ.-ի ապրիլի 15ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը Գերմանիայի Դաշնային հանրապետության Բադեն-Վյուրտենբերգ երկրամասի Ուբեռլինգեն քաղաքում` քաղաքապետ տիկին Բեքերի և քաղաքի Մշակույթի պատասխանատու` պարոն Բրունների հետ հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100րդտարելիցին նվիրված համատեղ լայնածավալ մամուլի ասուլիսով: Վերջինիս ընթացքում Ուբեռլինգենի քաղաքապետի կողմից ընթերցվեց նշված նախաձեռնությանն ուղղված Գերմանիայի Դաշնային հանրապետությունում Հայաստանի հանրապետության դեսպան` պարոն Աշոտ Սմբատյանի ողջույնի խոսքը:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը Ուբեռլինգեն քաղաքի քաղաքապետին և Մշակույթի պատասխանատուին, ինչպես նաև մամուլի ասուլիսին նեկա գտնվող լրագրողներին ներկայացրեց Հայոց Մեծ Եղեռնի 100րդ տարելիցին նվիրված և 2015թ.-ի ապրիլին 12ին Հռոմի Պապի կողմից «XXրդ դարի առաջին ցեղասպանություն» ազդարարված` «Հայաստանը երեկ և այսօր. արվեստ և լուսանկարչություն 1975-2015թթ.» խորագիրը կրող լայնածավալ ցուցահանդեսի նախագիծը:
Գերմանիայի Դաշնային հանրապետության Բադեն-Վյուրտենբերգ երկրամասի Ուբեռլինգեն քաղաքի քաղաքապետ` տիկին Սաբինե Բեքերը և Մշակույթի պատասխանատու պարոն Միխաել Բրունները մեծ հետաքրքրության և հավանության արժանացրեցին նախագիծը, նշելով վերջինիս կարևորությունը Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի, Հայաստանի և հայ ժամանակակից արվեստի հանրահռչակման և ճանաչման համար:
«Հայաստանն երեկ և այսօր. արվեստ և լուսանկարչություն 1975-2015թթ.» լայնածավալ ցուցահանդեսի շրջանակներում Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ուբեռլինգեն քաղաքի` Բոդենյան լճի շրջակայքի բնակչությանը և արվեստասեր հասարակությանը 2016թ.-ի ապրիլին կընձեռնվի հնարավորություն ծանոթանալ ոչ միայն հայ ժամանակակից արվեստին, այլև Հայաստանի աշխրագրական և պատմաքաղաքական նշանակությանը:

Our Artists

Տիգրան Կիրակոսյան

Ծնվել է 1983թ.-ի ապրիլի 30-ին, Երևանում Կրթություն 1989-1998 Երևանի Ալեքսանդր... more

Արման Վահանյան

Ծնվել է 1978թ.-ի հոկտեմբերի 10-ին, Երևանում Կրթություն 1988-1992     Երևանի... more

Տիգրան Սահակյան

Տիգրան Սահակյան Ծնվել է 1975թ.-ի հոկտեմբերի 4-ին, Երևանում Կրթություն 1988-1992 ... more