2015-12-18

«Բոլորս միասին» / „All Together Now“ լայնածավալ ցուցահանդես Բոննի «Արվեստագետների ֆորում» -ում

«Մշակութների երկխոսություն» հիմնադրամը և գերմանական ”ArtDialog” միավորումը նոյեմբերի 1ին Բոնն քաղաքի (Գերմանիա , Հյուսիսային Հռենոս–Վեսթֆալիա երկրամաս) «Արվեստագետների ֆորում»-ում / “Künstlerforum Bonn” ներկայացրեցին «Բոլորս միասին» / „All Together Now“ համատեղ լայնածավալ ցուցահանդեսը։ «Մշակութների երկխոսություն» հիմնադրամը՝ ”ArtDialog” միավորման հետ համատեղ 2015թ.-ի նոյեմբերի 1ից-27ը գերմանական Բոնն քաղաքի (Հյուսիսային Հռենոս–Վեսթֆալիա երկրամաս) «Արվեստագետների ֆորում» -ում / Künstlerforum Bonn ներկայացրեց «Բոլորս միասին» / „All Together Now“ ցուցահանդեսը։ Վերջինիս շրջանակներում ցուցադրվեցին երեք ազգության 11 նկարիչի աշխատանքներ` Հայաստանից, Գերմանիայից և Իսլանդիայից։ Սերունդների, ազգությունների և ավանդույթների միջև փոխանակումը նպաստեց երեք երկրների ժամանակակից մշակույթի բազմազանության բացահայտմանը։ «Բոլորս միասին» / „All Together Now“ ցուցահանդեսի շնորհիվ հնարավոր եղավ տեսնել, թե ինչպես է … Continue reading «Բոլորս միասին» / „All Together Now“ լայնածավալ ցուցահանդես Բոննի «Արվեստագետների ֆորում» -ում

12.18.15

«Հայաստանը երեկ և այսօր. արվեստ և լուսանկարչություն 1975-2015թթ.» խորագիրը կրող լայնածավալ ցուցահանդեսի նախագիծ

2015թ.-ի ապրիլի 15ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը Գերմանիայի Դաշնային հանրապետության Բադեն-Վյուրտենբերգ երկրամասի Ուբեռլինգեն քաղաքում` քաղաքապետ տիկին Բեքերի և քաղաքի Մշակույթի պատասխանատու` պարոն Բրունների հետ հանդես եկան Հայոց Ցեղասպանության 100րդտարելիցին նվիրված համատեղ լայնածավալ մամուլի ասուլիսով: Վերջինիս ընթացքում Ուբեռլինգենի քաղաքապետի կողմից ընթերցվեց նշված նախաձեռնությանն ուղղված Գերմանիայի Դաշնային հանրապետությունում Հայաստանի հանրապետության դեսպան` պարոն Աշոտ Սմբատյանի ողջույնի խոսքը: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը Ուբեռլինգեն քաղաքի քաղաքապետին և Մշակույթի պատասխանատուին, ինչպես նաև մամուլի ասուլիսին նեկա գտնվող լրագրողներին ներկայացրեց Հայոց Մեծ Եղեռնի 100րդ տարելիցին նվիրված և 2015թ.-ի ապրիլին 12ին Հռոմի Պապի կողմից «XXրդ դարի առաջին ցեղասպանություն» ազդարարված` «Հայաստանը երեկ և այսօր. արվեստ և … Continue reading «Հայաստանը երեկ և այսօր. արվեստ և լուսանկարչություն 1975-2015թթ.» խորագիրը կրող լայնածավալ ցուցահանդեսի նախագիծ

12.18.15

«100 տարի՝ 100 արվեստագետ» /„100 years – 100 artists“ „Sobering“ ցուցասրահի (Փարիզ, Ֆրանսիա) նախագծի առաջին փուլը.

«100 տարի՝ 100 արվեստագետ» /„100 years – 100 artists“ „Sobering“ ցուցասրահի (Փարիզ, Ֆրանսիա) նախագծի առաջին փուլը. Միջազգային ճանաչում վայելող և երիտասարդ արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը Փարիզի „YIA“ Արվեստի միջազգային տոնավաճառին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 22ից-25ը Փարիզի „Carreau du Temple“-ում։ Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի՝ հոկտեմբերի 29ին, ժամը 19.30ին, Փարիզի „Hôtel de l’Industrie“ հյուրանոցում „Sobering“ ցուցասրահը կազմակերպել էր ժամանակակից արվեստի աճուրդ, որի ողջ հասույթը փոխանցվեց „ARAM“ միությանը (Association pour la Recherche et l’Archivage de la Mémoire Arménienne): Նախագիծը կրում էր «100 տարի՝ 100 արվեստագետ»/„100 years – 100 artists“ խորագիրը և միավորում էր միջազգային ճանաչում վայելող և երիտասարդ արվեստագետների 100 աշխատանք։ Շնորհիվ … Continue reading «100 տարի՝ 100 արվեստագետ» /„100 years – 100 artists“ „Sobering“ ցուցասրահի (Փարիզ, Ֆրանսիա) նախագծի առաջին փուլը.

12.18.15

Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև մեկնարկում է Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր

Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև մեկնարկում է Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի և «Մոդիալ» ցուցասրահի (Բազել, Շվեյցարիա), Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի, «Ալբերտ-Լյուդվիգ» համալսարանի և Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ կյանքի է կոչվում արվեստագետների փոխանակման ծրագիր, որի նպատակն է զարգացնել Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքների միջմշակութային կապերը և նպաստավոր պայմաններ ստեղծել արվեստագետների փոխադարձ շփումների համար: «Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրի» շրջանակներում նկարիչներին հնարավորություն է ընձեռվում վեց ամիս ապրել և ստեղծագործել վերոնշյալ քաղաքներում: Ծրագիրը կմեկնարկի 2016թ.-ի հունվարին: Ֆրայբուրգ քաղաքի հյուրն է լինելու հայ արվեստագետ, որն ապրելու և աշխատելու է “L6″ … Continue reading Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև մեկնարկում է Արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր

12.18.15

Մինաս Ավետիսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում Երևանում,Հայաստան

Հայ մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 86րդ տարեդարձի կապակցությամբ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու) հետ համագործակցությամբ հուլիսի 19ին, ժամը 14ին արվեստասեր հանդիսատեսին ներկայացրեց «Մենք այստեղ ապրել ենք. Ջաջուռ» (1968թ.) Մինաս Ավետիսյանի կտավը, որը սովորաբար գտնվում է թանգարանի պահոցում: «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը, համագործակցելով Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանի հետ, ներկայացրեց «Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» խորագիրը կրող ինքնատիպ ցուցահանդեսը: Այն կայացավ Գերմանիայի Հալլե քաղաքում՝ գործելով 2014թ. փետրվարի 21ից մայիսի 4ը: Այս ցուցահանդեսի շնորհիվ Գերմանիայում առաջին անգամ երկու սերունդների նկարիչների աշխատանքները հանդես եկան համատեղ: Մինասի 19 (նաև Ռուսական արվեստի թանգարանի հավաքածույում գտնվող Մինաս Ավետիսյանի … Continue reading Մինաս Ավետիսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառում Երևանում,Հայաստան

News

Our Artists

Տիգրան Կիրակոսյան

Ծնվել է 1983թ.-ի ապրիլի 30-ին, Երևանում Կրթություն 1989-1998 Երևանի Ալեքսանդր... more

Արման Վահանյան

Ծնվել է 1978թ.-ի հոկտեմբերի 10-ին, Երևանում Կրթություն 1988-1992     Երևանի... more

Տիգրան Սահակյան

Տիգրան Սահակյան Ծնվել է 1975թ.-ի հոկտեմբերի 4-ին, Երևանում Կրթություն 1988-1992 ... more