Հաշվապահություն
1.ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ
- ունի պրոֆեսիոնալ վարքագիծ և պահպանում է ձեռնարկության առևտրային գաղտնիքները,
- օրենսդրական ակտերի փոփոխություններին տեղեկանում է մանրակրկիտ և ճիշտ ժամանակին,
- կրում է մասնագիտական պատասխանատվություն իր կատարած սխալների համար,
2.ՊՈՒՆԿՏՈՒԱԼ
- ժամանակին ներկայացնում է բոլոր հաշվետվությունները, հաշվարկները և այլ տեղեկություններ հարկային ու այլ մարմիններին
- հազվադեպ է ներկայացնում ճշտված հաշվետվություններ ու հաշվարկներ
3.ՇԱՀԱՎԵՏ
- արժե ոչ ավելի, քան նրա բերած օգուտներն են
- ամբողջական պատասխանատվություն է կրում սեփական սխալների հետևանքով առաջացած հնարավոր կորուստների համար
Հաշվապահական ծառայություններ մատուցելուց առաջ Դուք ԻԷՆԷՍ-ում կստանաք մանրակրկիտ հարկային և ֆինանսական խորհրդատվություն` կապված Ձեր բիզնեսի հետ: Ընդ որում, եթե Դուք օգտվելու եք ԻԷՆԷՍ-ի հաշվապահական ծառայություններից, ապա այդ խորհրդատվությունը Ձեզ համար կլինի լիովին անվճար: Մենք խորհուրդ ենք տալիս այցելել ԻԷՆԷՍ և օգտվել նշված խորհրդատվությունից նույնիս բիզնեսը Պետական ռեգիստրում գրանցելուց առաջ, քանի որ ԻԷՆԷՍ-ը կարող է օգնել նաև այդ հարցում: Երբ Դուք ստացել եք գրագետ խորհրդատվություն գործունեության այն ոլորտի մասին, որով ցանկանում եք զբաղվել, Ձեզ համար ավելի հեշտ կլինի կողմնորոշվել, թե ինչ կազմակերպաիրավական տեսակով գրանցել ձեր բիզնեսը (գործունեությունը)` որպես ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ, Անհատ ձեռնարկատեր, թե որևէ այլ ձևով:
Հիշեք, որ ճիշտ և հիմնավոր կազմակերպված սկիզբը ամուր հիմք կարող է դառնալ Ձեր գործունեության համար, իսկ սխալը կարող է թողնել իր հետևանքները դեռ երկար ժամանակ: Փաստաթղթերի ճիշտ և ժամանակին ներկայացումը հաշվապահություն և դրանց ստացումը հաշվապահությունից կարևորագույն գործոններ են, որոնք ապահովում են հաշվապահության վարման շղթայի ամրությունը: Միաժամանակ, ելնելով մեր փորձից, նշենք, որ փաստաթղթաշրջանառությունը հաճախորդի հետ աշխատանքի ամենաբարդ օղակներից մեկն է: Լավ կազմակերպված փաստաթղթաշրջանառությունը կարող է լավ տպավորություն թողնել հաճախորդի վրա` վստահեցնելով նրան, որ իր հաշվապահները ուշադիր են և հետևողական, սակայն, միաժամանակ կարող է դժգոհությունների տեղիք տալ, եթե հաճախորդը ըմբռնումով չմոտենա դրան: Այսպիսի խնդիրները լուծելու համար ԻԷՆԷՍ-ը առաջարկում է աշխատանքի երկու մոտեցում:
- Երբ հաճախորդը ինքն է ներկայացնում փաստաթղթերը հաշվապահությանը և ինքն էլ ստանում է դրանք հաշվապահությունից:Այսպիսի մոտեցումը արդյունավետ է այնքանով, որ հաճախորդը շփվում է իր հաշվապահի հետ, ստանում օպերատիվ խորհրդատվություն, ստորագրում և կնքում է առկա փաստաթղթերը և կարողանում է ուղղակիորեն հետևել իր հաշվապահության վիճակին: Մոտեցման թույլ կողմը կայանում է նրանում, որ հաճախորդը ծախսում է իր կամ իր աշխատակիցներից որևէ մեկի (ով լիազորված է ներկայացնելու կամ ստանալու փաստաթղթեր) ժամանակը:
- Երբ փաստաթղթերի շարժը կատարվում է ԻԷՆԷՍ—ի ցրիչի (կուրիերի) միջոցով:
Այս դեպքում թեև հաճախորդը ավելի քիչ է շփվում հաշվապահության հետ, սակայն ազատվում է փաստաթղթերի ներկայացման հոգսից: Չնայած նրան, որ ԻԷՆԷՍ-ը պատրաստ է Ձեզ ապահովել ցրիչի բարձրակարգ ծառայություններով, այնուամենայնիվ մենք չենք խրախուսում այս մոտեցումը:
Հաշվապահական ծառայությունների գները ձևավորվում են մի քանի գործոնների զուգակցությամբ: Դրանցից են՝
- աշխատանքների ու փաստաթղթերի ծավալը,
- գործունեության ոլորտը,
- իրացման շրջանառության ծավալները,
- հաճախորդի գտնվելու վայրը,
- հաշվապահության վարման վայրը,
- ցրիչի (կուրիերի) ծառայությունների օգտվել-չօգտվելը,
- հաճախորդի հետ ինդիվիդուալ աշխատանքի եղանակը և այլն: